Կանադան դեմ է արտահայտվել «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելուն

Կանադան դեմ է արտահայտվել «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելուն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դեմ է արտահայտվել «Մեծ Յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Կանադայի վարչապետի կարծիքով, Մոսկվան շարունակում է անտեսել միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանը հեռացվել է «Մեծ Յոթնյակից» այն բանից հետո, երբ գրավեց Ղրիմը մի քանի տարի առաջ։ Ռուսաստանում շարունակում է անհարգալից վերաբերմունք դրսեւորել միջազգային իրավունքի նորմերի հանդեպ։ Ուստիեւ Ռուսաստանը շարունակվում է դուրս մնալ «Մեծ Յոթնյակից» եւ պետք է այդպես շարունակվի»,- ասել է Թրյուդոն, մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արած այն հայտարարության, որ մտադիր է Ռուսաստանին եւ մի քանի այլ երկրների հրավիրել առաջիկա «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին։