Ռուսաստանում կարգելվի վճարումներ կատարել թվային արժույթով

Ռուսաստանում կարգելվի վճարումներ կատարել թվային արժույթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի օրենք, որով հաջորդ տարվանից կթույլատրվի գործարքներ կատարել թվային ֆինանսական ակտիվներով, սակայն կարգելվի կրիպտոարժույթով վճարել, որպես վճարման արժույթ։ Օրենքի համաձայն, թեեւ թվային ֆինանսական ակտիվներով գործարքներ կատարելը կարելի է, սակայն դրանք վճարման միջոց չեն համարվում։

Գործարքներ անել թվային ֆինանսական ակտիվներով կարող են ռուսական այն բանկերը, որոնք ներառված են ՌԴ ԿԲ կողմից ստեղծված ռեեստրում։ Օրենքը նաեւ սահմանափակում է թվային արժույթի քաղաքացիական շրջանառությունը։