«Պուտինյան հրադադարն» ավարտվե՞ց. ռուսները ինտենսիվ գրոհել են

«Պուտինյան հրադադարն» ավարտվե՞ց. ռուսները ինտենսիվ գրոհել են

Պուտինի հայտարարած «Զատկի հրադադարի» ավարտից հետո Ռուսաստանը, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի և ուկրաինական մոնիտորինգային ալիքների հաղորդումների, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ:

Ռազմաօդային ուժերը հայտնում են, որ անօդաչու թռչող սարքեր են արձակվել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի և Զապորոժիեյի մարզերի ուղղությամբ:

Այս մարզերում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկում, որոնք դարձել են «շահեդներ» հարձակման թիրախ, օդային տագնապ է հայտարարվել։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: