Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 1500 է

Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 1500 է

Կորոնավիրուսի հետեւանքով Չինաստանում մահացածների թիվը հասել է 1488-ի։ Ապաքինվածների թիվը 6982 է, իսկ ընդհանուր վիրուսակիրների թիվը 63 918։ Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը։

Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, որ զոհերի թիվը 1367 է, վիրուսակիրներինը 59,8 հազար, իսկ ապաքինվածներինը՝ 5,9 հազար։