Մեսսին եւ Հեմիլթոնը ճանաչվել են տարվա լավագույն մարզիկներ

Մեսսին եւ Հեմիլթոնը ճանաչվել են տարվա լավագույն մարզիկներ

«Ֆորմուլա 1»-ի բրիտանացի ավտոմրցորդ Լյուիս Հեմիլթոնն ու կատալոնական «Բարսելոնայի» մարզիկ արգենտինացի Լիոնել Մեսսին ճանաչվել են տարվա լավագույն մարզիկ եւ դարձել Laureus մրցանակի դափնեկիր։ Այս մասին հայտնում է մրցանակի պաշտոնական թվիթերյան էջը։

Տարվա լավագույն մարզիկ կոչմանը հավակնում էին նաեւ քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն, իսպանացի մոտոմրցորդ Մարկ Մարկեսը, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը եւ ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը։ Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի գիմնաստուհի Սիմոնա Բայլզը։ Բայլզն արդեն երրորդ անգամն է, որ արժանանում է այս մրցանակին։