Ռուսաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։

Կամչատկայի բնակիչները ցնցումները զգացել են տեղական ժամանակով 18:45-ին։ 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 42 կիլոմետր խորության վրա և Սեվերո-Կուրիլսկից 189 կմ հեռավորության վրա։