Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հանուն ՀՀ-ի գործընթաց ենք սկսել

Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հանուն ՀՀ-ի գործընթաց ենք սկսել

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ոչ» նախաձեռնող խումբը այսօր պահանջվող փաստաթղթերը հանձնեց ԿԸՀ։ 61 իրավաբաններից մեկն էլ իրավապաշտպան Արսեն Բաբայանն է, նրան հարցրինք, թե մտահոգություն չունի՞, որ իրենք կարող են ատելության խոսքի թիրախ դառնալ, ասաց, որ եթե թիրախավորեն իրենց, ապա դա թիրախավորողների խնդիրն է։

Իսկ հարցին, թե պատրաստվում են իրավական խոչընդոտնե՞ր ստեղծել, չէ՞ որ վարչապետն ասել է՝ ով փորձի իրավական կամ այլ խոչընդոտներ ստեղծել, որ հանրաքվեն չկայանա, պատժվելու է, Բաբայանը պատասխանեց՝ «Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հանուն ՀՀ-ի գործընթաց ենք սկսել»։

Մանրամասն՝ տեսանյութում։