Վոլոդինը ժամանել է Բաքու

Վոլոդինը ժամանել է Բաքու

Ռուսաստանի Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը արդեն ժամանել է Բաքու։ Նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վոլոդինը պաշտոնական այցով մեկնելու էր Ադրբեջան՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ մտքերի փոխանակություն իրականացնելու։