Գուտերեշը մտագոհված է ԼՂ հայերի տեղահանությամբ․ ի՞նչ է մտադիր անել ՄԱԿ-ը

Գուտերեշը մտագոհված է ԼՂ հայերի տեղահանությամբ․ ի՞նչ է մտադիր անել ՄԱԿ-ը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը մտահոգված է ԼՂ մեծ թվով բնակիչների` դեպի Հայաստան տեղաշարժի շուրջ ստեղծված իրավիճակով:  Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը․

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգ է տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց` դեպի Հայաստան տեղաշարժով: Անհրաժեշտ է, որ տեղահանվող բնակչության իրավունքները պաշտպանվեն, և վերջիններս ստանան պահանջվող հումանիտար օգնությունը, ինչպես նաև փախստականների վերաբերյալ միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանություն»,- ասել է նա:

Հաքի խոսքով, կազմակերպությունը ներկայում չի մասնակցում հումանիտար աշխատանքներին, սակայն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել:

«ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի հարավային հատվածում են, որտեղ ուղևորվում է տեղահանվող ԼՂ բնակչության մեծ մասը: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, որտեղից բնակիչները տեղահանվում են, ապա այնտեղ, որքան տեղյակ եմ, գտնվում են ԿԽՄԿ ներկայացուցիչները»,- նշել է Գուտերեշի ներկայացուցիչը։