Ի՞նչ օր է նշվելու Հայաստանում հոկտեմբերի 17-ին՝ առաջին անգամ

Ի՞նչ օր է նշվելու Հայաստանում հոկտեմբերի 17-ին՝ առաջին անգամ

Առաջին անգամ Հայաստանում  հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության  միջազգային օր։ Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես են գալու զեկույցով։