Հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց ծաղրելու համար

Հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց ծաղրելու համար

Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհուն հեռացրել են եթերից այն բանի համար, որ նա տգեղ է արտահայտվել ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Մասնավորապես, 44-ամյա Ռիհամ Սայիդը գեր մարդկանց համարել է բեռ իրենց ընտանիքների եւ պետության համար։ Հաղորդումը նվիրված է եղել ավելորդ քաշ ունեցող աղջիկներին։ Գեր մարդկանց հասցեին արված կոշտ հայտարարությունից հետո, որոնք հնչել են Al Hayat TV ալիքի եթերից, հաղորդավարուհու հասցեին սկսել են քննադատություններ հնչել, որից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել նրան եթերից եւ սկսել ծառայողական քննություն։