Բայրամովը խոսել է Ադրբեջանից Նախիջեւան այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին 

Բայրամովը խոսել է Ադրբեջանից Նախիջեւան այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը Արաքս գետի վրայով նոր կամուրջ է կառուցում, «որով ստեղծվում է այլընտրանքային ճանապարհ՝ Ադրբեջանից դեպի Նախիջեւան մեկնելու համար։ Ու չնայած տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրերը,-ըստ Բայրամովի,- Հայաստանը որոշակիորեն արգելակում է, սակայն դրանք անպայման կյանքի կկոչվեն»։

Բայրամովը նշել է, որ «ներկայումս Հայաստանին հերթական հնարավորությունն է տրված, որպեսզի ռեգիոնալ համագործակցության նախագծերից դուրս չմնա եւ եթե Երեւանը սխալ որոշում կայացնի, ապա միայն հայկական կողմն է տուժելու»։