Ինչու է Սամվել Կարապետյանը լծվել լեռնահովիտցիների տները վերանորոգելու գործին․ լուսանկարներ

Ինչու է Սամվել Կարապետյանը լծվել լեռնահովիտցիների տները վերանորոգելու գործին․ լուսանկարներ

Գործարար Սամվել Կարապետյանը որոշել է իր հայրենի Լեռնահովիտ գյուղի բնակիչների տների տանիքները փոխարինել նորով։ Ողջ գյուղում այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։

Լեռնահովիտ վարչական շրջանի ղեկավար Գագիկ Սուքիասյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նրա այս քայլը եւ արդյոք գյուղացիները իրենց լուման չունե՞ն կատարվող աշխատանքների մեջ։ «Ոչ, իր ֆինանսով է արվում։ Ինքը բարեգործություն է անում, խոսքը միայն տների մասին չէ, ցանկապատերը, գոմերը, էլեկտրականությունը։ Էնտեղ շահույթի բան չկա։ Գյուղացիները շատ լավ են ընդունել»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե հրաժարվողներ եղե՞լ են, նա տվեց բացասական պատասխան։