«Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին»

«Գռզոն անձամբ ներկա է եղել Ապարանի դեպքերին»

Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոման Փարվանյանի թույլտվությամբ է խումբը մտել Ապարան: Տենց է ստացվում, տենց է դուրս գալիս։ Այս մասին քիչ առաջ Ապարանի արյունալի դեպքերի հետ կապված կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածներից մեկի հարազատը։

Մենք գիտենք, որ մեր պատգամավորի՝ Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝  Գռզոն, անձամբ ներկա է եղել այնտեղ: Քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, ընդհամենը մի հասարակ բանից, որը շատ հանգիստ կարող էին խոսքով լուծել: Երկու օրվա պատմություն է եղել, մինչեւ դեպքը տեղի ունենալը: Իմ եղբորորդին երբեք քաղաքական կեցվածքով հանդես չի եկել: Անգամ խոսակցություններ կան, որ խնդիրը իրենց հետ էլ չի եղել, ուղղակի տեսել են ապարանցի տղերք են հավաքված, մոտեցել են: Ու էդ մարդիկ սառնասրտորեն, ձեռքերը չդողալով, ոչ ոքի չեն նայել: Պատճառը քաղաքական չէ, բայց կողմերից մեկը իշխանության ներկայացուցիչ է, ու ստացվում է, որ այս ամենը կատարվել է քաղաքական հողի վրա։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս մարդիկ մեզ հետ միասին Ապարանում չեն կարող շնչել նույն օդը, նրանք մեզ հետ ապրել չեն կարող»,- նշեց նա։