Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը հիմնված է ազգային շահերի վրա և հետամուտ է անկախության՝ զերծ մնալով ցանկացած ձևի ազդեցությունից: 

Այս մասին Անկարայում արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Որպես նախարար, ես կգործադրեմ բոլոր ջանքերը՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, նպաստելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը», - ասել է նա։

Ֆիդանը նաև շնորհակալություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում «երկար տարիների ծանրակշիռ և քրտնաջան աշխատանքի համար»։