Առեղծվածային մահ․ տոհմական առանձնատանը երեք երեխայի դիակ է հայտնաբերվել

Առեղծվածային մահ․ տոհմական առանձնատանը երեք երեխայի դիակ է հայտնաբերվել

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում գտնվող տոհմական առանձնատներից մեկում ոստիկանությունը երեք երեխայի դիակ է հայտնաբերել։ Ոստիկանությունը երկու տղա եւ մեկ աղջիկ երեխաների մահը որակել է «անբացատրելի»։ Այս մասին գրում է Daily Mail-ը, մանրամասնելով, որ ողբերգությունը տեղի է ունեցել Նյուքասլ ավանում, որը գտնվում է Դուբլինի մոտակայքում։

Երեկոյան ժամը յոթի մոտերքը, ավանի բնակիչները նկատել են փողոցներով թափառող մի կնոջ, որը հոգեկան անհավասարակշիռ մարդու տպավորություն է գործել, կամ ինչպես ականատեսներն են ասել, կարծես թե ցնորված է եղել։ Նա պատմել է ավանի բնակիչներին, որ իր տանը շոկային, անբացատրելի բան է տեղի ունեցել, եւ ինչ-որ բան այն չէ։ Ոստիկանները մտել են տուն եւ հայտնաբերել երեք երեխաների դիակները։ Հետաքրքրականն այն է, որ դիակների վրա բռնության եւ ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մոտ քառասուն տարեկան է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է միայն այն, որ այն սենյակում, որտեղ դիակներն են հայտնաբերվել, լուսամուտագոգին ինչ որ գրություն է եղել։