Դատախազությունը համաձայնեց Արցախից զորք բերելու հետ կապված մեր փաստարկների հետ

Դատախազությունը համաձայնեց Արցախից զորք բերելու հետ կապված մեր փաստարկների հետ

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն իր ասուլիսին բավական սենսացիոն հայտարարություն արեց՝ կապված մարտիմեկյան իրադարձություններին Արցախից Հայաստան զորք բերելու հետ կապված։

Նա հիշեցրեց, որ Առաջին ատյանի դատարանում հրապարակային դատաքննությունը սկսվելուն պես, իրենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի դատավարության մեկ ժամ տևած մի հատված իրականացվի դռնփակ ռեժիմով, ինչը բավարարվել էր։

«Ի՞նչու էր անհրաժեշտ, և ինչո՞ւ եղավ, որովհետև պիտի քննարկվեին մեր փաստարկները Արցախից իբրև թե զորք բերած լինելու հետ։ Մենք պիտի ներկայացնեինք էնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային։Դռնփակ դատական նիստին ներկայացրել ենք մեր փաստարկները այս մասով և դրանք այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնել էր նաև Դատախազությունը»,-հայտարարեց Հայկ Ալումյանը։

Հարցին, որ «այսինքն՝ զորք չի բերվե՞լ», Հայկ Ալումյանը նորից ասաց՝ «մեր փաստարկների հետ համաձայնեց»։ Այս կետից Ալումյանը փակագծեր չբացեց՝ փաստարկելով, որ եթե այդ հարցին սկսի պատասխանել, ապա պետք է ասի այն, ինչ ասել էր այդ դռնփակ նիստի ժամանակ։ Ալումյանն ասաց, որ հրապարակային լիարժեք կերպով չի կարող պատասխանել, իսկ կիսատ պատասխանն ընդամենը ավելի շատ սպեկուլյացիայիների տեղիք կտա։