Ալեքսեյ Նավալնու վրա թթված կաթ են լցրել

Ալեքսեյ Նավալնու վրա թթված կաթ են լցրել

 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հարձակման է ենթարկվել։ Նրա վրա թթված կաթ են լցրել։ «Գնում էի «Էխո Մոսկիի» եթեր՝ Եգոր Ժուկովի մոտ։ Մուտքի մոտ երեք դեգեներատներ։ Թթված կաթ լցրեցին վրաս ու ալյուր ցանեցին վրաս։ Վերարկուս փչացրեցին։ Այն նույն թիմն էր, որ ժամանակին վրաս «զելյունկա» լցրեցին ինչ որ տոքսիկ նյութով, որի պատճառով համարյա աչքս կորցրեցի։ Նրանք հիմա առավոտները ինձ հետ մինչեւ գրասենյակ հասնում են։ Երկուսը դեմքիս ինչ որ բան են գոռում, իսկ երրորդը նկարահանում է, հույսով, որ ես կհրեմ կամ կհարվածեմ։ Եթե նման բան անեմ, անմիջապես հայտարարություն կտան ոստիկանությունում իմ դեմ։ Նրանք վրա բողոք գրելն անիմաստ է։ Նրանք հանդիսանում են ինչ որ «Է Կենտրոնի» ստորաբաժանում եւ զբաղվում են դրանով նախագահի աշխատակազմի հանձնարարականով։ Զարմանալի է, թե ինչպիսի ստոր մարդիկ կան իշխանության ղեկին եւ ինչպիսի անկապ բաների վրա են ծախսում հարկատուների գումարները»,- գրել է Նավալնին ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաեւ լուսանկար։