Փաստորեն ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»․ Հայկ Ֆարմանյան

 Փաստորեն ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»․ Հայկ Ֆարմանյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ շրջանառվող լուրերի` ՊԵԿ-ը պատրաստվում է իրականացնել Գյումրու` բազմամիլիարդանոց պետական միջոցներ կլանած նորակառույց մաքսատան աշխատակիցների շեշտակի կրճատումներ։ Ի՞նչ պատահեց, ու՞ր կորան այն սպասումները և ծրագրերը, որոնց մասին ազդարարում էր կառավարությունը` այն է, որ այդ կենտրոնը պետք է սպասարկի արտահանման և ներմուծման աննախադեպ մեծածավալ գործառնություններ։ Փաստորեն ստացվում է, որ ըստ տարբեր գնահատականների` ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»։ Իսկ այսուհետ, պետությունը հարկատուների միջոցների հաշվին ստիպված է լինելու զգալի միջոցներ ծախսել անգործության մատնված հսկայական շենքի պահպանման համար...»։