Կրեմլը մեկնաբանել է իրանցի գեներալների սպանությունը

Կրեմլը մեկնաբանել է իրանցի գեներալների սպանությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, որի ժամանակ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 գեներալ, «միջազգային իրավունքի խախտում է և ագրեսիայի ակտ»։

«Այս պահին մենք չէինք շտապի եզրակացություններ անել, բայց ամեն դեպքում, նման հարվածներ հասցնելը միջազգային իրավունքի բոլոր հիմքերի խախտում է և ագրեսիայի ակտ», - Կրեմլի խոսնակի խոսքերը մեջբերում է նրա խոսքերը «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքին։ 

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին խոստացել է, որ Թեհրանն անպատասխան չի թողնի իսրայելական այս օդային հարվածները։ Բացի այդ, այսօր նախատեսված է Իսրայելի և Ռուսաստանի պահանջով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստը։