Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով վրաերթի հետևանքով տուժած 7-ամյա երեխա է տեղափոխվել

Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով վրաերթի հետևանքով տուժած 7-ամյա երեխա է տեղափոխվել

Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետևանքով տուժած 7-ամյա երեխա: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: