Գծատերը կտուգանվի, եթե դիմակ չկրի

Գծատերը կտուգանվի, եթե դիմակ չկրի

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ եթե երթուղային վարորդի կողմից խախտվել է պարետի համապատասխան որոշման պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել 100-300-ապատիկի չափով, իսկ եթե խախտումը ուղևորի կողմից է, ապա նա կարրշող է տուգանվել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Նրա խոսքով՝ այս օրերին նմանատիպ բազում խախտումներ են արձանագրվել։