Համայնքների խոշորացումը կշարունակվի․Պապիկյան

Համայնքների խոշորացումը կշարունակվի․Պապիկյան

Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը բնակչությունը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավար եղանակով մատուցելու համար։

Այսօր տեղի ունեցավ ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկի միջոցառումը ։ Միջոցառմանը մասնակցում էին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Շվեյցարիայում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ մարզպետներ։

Միջոցառման ավարտից հետո Սուրեն Պապիկյանը չցանկացավ գումարի չափ նշել, թե որքա՞ն է լինելու աջակցությունը․

«Կարող եմ ասել, որ թե՛ խորհրդակցական մակարդակում, թե նաև կարողությունների բարելավման մակարդակում ներդրումը բավականին մեծ է, և մենք պետք է շնորհակալ լինենք մեր գործընկերներին՝ այս ճանապարհին մեզ աջակցելու համար»։

Հարցին, թե շարունակվելո՞ւ է համայնքների խոշորացման գործընթացը, Պապիկյանը հաստատական պատասխան տվեց, սակայն ընտրեց «միավորում» տերմինը․

«Այո, նման նպատակադրում կա, ուղղակի մենք հիմա մեխանիզմներն ենք սահմանում, թե ինչ ճանապարհով պիտի գնանք, որ դա ոչ թե լինի հրամայական, ստիպողաբար, այլ դա պիտի լինի գիտակցված»,-ասաց Պապիկյանը։