Նորածինների բաժանմունքում աշխատող միանգամից յոթ բուժքույր հղիացել են

Նորածինների բաժանմունքում աշխատող միանգամից յոթ բուժքույր հղիացել են

Իսպանական Բարսելոնայում միանգամից հղիացել են տեղի հիվանդանոցներից մեկի նորածինների բաժանմունքում աշխատող յոթ բուժքույր։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։ Սոցկայքերում հրապարակված լուսանկարում բոլոր յոթ ապագա մայրերը միասին են պատկերված։ Նրանցից ամենափոքրը 31 տարեկան է, ամենամեծը՝ 47 տարեկան է։ Ապագա մայրիկներից մեկը խոստովանել է, որ երբեմն դժվար է լինում, քանի որ իրենք երբեմն խնամում են թույլ, դժվար ծնունդ համարվող ու արտաքին միջամտությամբ դեռ կազդուրման կարոտ մանկիկների։