Հրաժարականից հետո Տիգրան Տեր-Մարգարյանն իրեն դեռ թաղապետ է զգում

Հրաժարականից հետո Տիգրան Տեր-Մարգարյանն իրեն դեռ թաղապետ է զգում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր հայտարարեց՝ դադարեցնում է իր լիազորությունները։ Նա այս մասին հայտարարեց Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Սակայն, չանդրադարձավ իր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, այլ մեղադրեց դրա մասին խոսող ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ շեշտելով, թե նրանք շահարկում են իրավիճակը՝ առանց անուններ հնչեցնելու։ Ավելին՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը նա անվանեց սադրանք.

Հրաժարական տալուց ժամեր անց սկանդալում հայտնված թաղապետի մասնակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջը տեղեկատվություն տարածեց․ «Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր ընդունել է 2025թ. Եվրոպայի առաջնության Հայաստանը ներկայացնող սամբոյի հավաքականի մարզիկներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ»։