«Ֆեյսբուքը» մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

«Ֆեյսբուքը» մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Ամերիկյան հարկային մարմինները հայտարարել են, որ «Ֆեյսբուք» ընկերությունը չի վճարել հարկեր մոտ 9 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, սկսած 2010 թվականին սոցկայքը խուսափում է հարկեր վճարել Իռլանդիայում գտնվող դուստր-ընկերության միջոցով։

ԱՄՆ հարկային վարչությունում հավաստիացնում են, որ «Ֆեյսբուքը» արհեստականորեն է նվազեցրել մտավոր սեփականության գինը, որը վաճառել է իր «դուստր» ընկերությանը։ Գործարքի արժեքը գնահատվում է 6,5 միլիարդ դոլար։ Բացի այդ, Իռլանդիայում եկամտահարկը շատ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում՝ 12,5 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց։ «Ֆեյսբուքում» էլ պարզաբանել են, որ ստիպված են եղել նման կերպ վարվել, քանի որ իրենց մոտ առկա են եղել ռիսկի՝ միջազգային ֆինանսական բորսայից դուրս գալու հետ կապված։