Կցուցադրվի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմը

Կցուցադրվի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմը

Երեւանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 23-ին, ժամը 18:30-ին, Սինեմա Սթար կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։

1948-ին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձավ Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր էր պահում, որտեղ նկարահանում էր իր կյանքի կարեւոր պահերը, ուղեւորությունները, համերգները, սիրեցյալներին եւ ընկերներին: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք գործեց Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը եւս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին: