ԱՄՆ-ի կոչը ՉԺՀ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի գործընկերներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու Իրանին զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելուց։
Լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ նշել է, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից։ Երկրները պետք է Իրանին կոչ անեն զերծ մնալ էսկալացիայից:
Ըստ Սպիտակ տան հավաստիացումների՝ ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Դամասկոսում բարձրաստիճան իրանցի զինվորականների դեմ իրականացված ավիահարվածի մեջ։
«Մենք զգուշացրել ենք Իրանին՝ չօգտագործել այս հարձակումը որպես պատրվակ տարածաշրջանում հետագա էսկալացիայի համար», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինqենի հետ, որտեղ քննարկվել են Գազայում հումանիտար ճգնաժամը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բանակցությունները կայացել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Կարծիքներ