Լոնքերով հետընթաց քաղավիացիայի ոլորտում

Լոնքերով հետընթաց քաղավիացիայի ոլորտում

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), այսպես ասած, լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է առաջացնել մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել դեպի Եվրոպա:

Երբ դեռ 2019 թվականի դետմեբերին ICAO-ի ստուգումների արդյունքների առաջին ծիծեռնակները եկան, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով ԵՄ հանձնաժողովի կողմից խիստ քննության է ենթարկվել, ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ այդ խնդիրը նոր չէ, շատ վաղուցվա է՝ 10 տարվա, և թե հիմա ինքը «մաքրում է այդ խնդիրը»:

Սակայն փաստը մնում է այն, որ ICAO-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 2007 և 2015թթ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունեցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված թռիչքային անվտանգության հետևյալ ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 95 % և 87 %-ի կարգի օրենսդրական և կիրառելիության համապատասխանություն: Սրանք միջինից 60% բարձր ցուցանիշներ են:

Փաստացի, Տաթևիկը փորձում էր ժամանակին հանգստացնել, որ ինքն այն կադրն է, որի պաշտոնավարման օրոք կբացահայտվեն նախկինում իրականացված ծածուկ պատմությունները, սակայն, արի ու տես, որ Տաթևիկը խառնել է սաղ իրար։ Շուտով պարզ կդառնան այն մութ էջերը, ավելի ճիշտ՝ Տաթևիկի պաշտոնավարման սխալ արարքները, որի արդյունքում այսօր նման իրավիճակ է ստեղծվել ոլորտում։

Իսկ մինչ բոլորը՝ սկսած կոմիտեի աշխատակիցներից, վերջացրած կառավարության աշխատակիցներով, խառնված փորձում են հասկանալ, թե վերջապես ինչ է գրված այդ 52 էջանոց փաստաթղթում, վերջապես՝ Հայաստանը զրկվե՞լ է լիցենցիայից, թե՝ ոչ, ո՞ւմ մեղքն է թաքնված այդ տողերի տակ, Տաթևիկը մտահոգվում է իր հոգու ավիացիայի՝ Կոպենհագենի դատարկ օդանավակայանի մասին և վայելելու կոպենհագենյան մաքուր օդը։
Արթուր Մակարյան