«Նշված է, որ ԼՂ-ն Հայաստանի մաս է». ի՞նչ է ասել ադրբեջանցի փոխնախարարը

«Նշված է, որ ԼՂ-ն Հայաստանի մաս է». ի՞նչ է ասել ադրբեջանցի փոխնախարարը

Փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ասել է, որ «խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ»: Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 թվականին ազատագրեց (իրականում բռնազավթեց-Խմբ.) իր տարածքները օկուպացիայից, 2021 թվականին մեր երկիրն առաջին անգամ խաղաղության վերաբերյալ առաջարկներ արեց Հայաստանին։ 

Պատերազմում հաղթած երկիրը սովորաբար խաղաղություն չի առաջարկում, բայց մենք արեցինք: Մենք պատրաստել ենք խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքները։ 

2020-2022 թվականներին մենք չգիտեինք, թե ինչ է ուզում Հայաստանը. Դրանից հետո մենք ծավալուն քննարկումներ ունեցանք։ Դրանք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում։ Այս քննարկումների ընթացքում մենք փորձեցինք խաղաղության համաձայնագիր մշակել»,- ասել է Մամեդովը:

Փոխնախարարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության երկու հիմնական խոչընդոտ՝ կրկին հրապարակ նետելով ալիևյան ռեժիմի զառանցագին պնդումները:

«Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Այս խոչընդոտն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում, որը հիմք է ընդունում այն ​​կետը, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է»: