Ավարտել են նոր գաղտնի զենքի փորձարկումները

Չինաստանն ավարտել է նոր գաղտնի գերձայնային «օդ-օդ» դասի հրթիռային զենքի փորձարկումները։ Այս մասին հայտնում է The South China Morning Post պարբերականը։
Փորձարկումներին ծանոթ գիտնականները նշել են, որ հրթիռները հաջողությամբ են հաղթահարել ջերմակայունության հետ կապված գերբարդացված փորձարկումները եւ համապատասխանում են Չինական Ժողովրդա-Ազատագրական բանակի խիստ չափանիշներին։
Փորձագետները նշել են, որ սա առաջին դեպքն է, երբ պաշտոնապես Պեկինը հաստատում է, որ ունի նման գաղտնի զենք, որը կարող է աննախադեպ սպառնալիք դառնալ ամերիկյան ռազմական ավիացիայի համար, ներառյալ՝ անտեսանելի B-21 ռմբարկուն, որը ներկայումս անցնում է թռիչքային փորձարկումներ։
Կարծիքներ