Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նկատելի է եղել դեռեւս մեկ շաբաթ առաջ

Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նկատելի է եղել դեռեւս մեկ շաբաթ առաջ

Սեւ լճի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը նկատելի է եղել դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն պատկան մարմինները կանխելու փոխարեն զբաղված էին այդ լուրերը հերքելով։ Դեռեւս մայիսի հինգին էին Սյունիքից ահազանգում, որ Սև լճի տարածքում ադրբեջանցիները չափագրումներ են անում, թեեւ սյունեցիների մտահոգությունները հիմնավոր էին,քանի որ մի քանի օր առաջ էլ ադրբեջանական մեդիատիրույթում Սև լճից տեսանյութ էր  հրապարակվել, սակայն Սյունիքի մարզպետարանը ոչ միայն հերքեց, այլեւստեց, թե  իրավիճակը վերահսկվում է․

«Այսօր համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը, ներթափանցելով նաեւ Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որեւէ տարածք Սեւ լիճ արգելավայրում չի զիջվել։ Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում»,- մայիսի 5-ին մարզպետարանի  ֆեյսբուքյան էջում տարածել էին հերքման այս տեքստը։ 

Մինչդեռ եթե իրավիճակը վերահսկվեր, մեկ շաբաթ հետո չէինք հայտնաբերի, որ ադրբեջանցիները 3.5 կիլոմետր խորացել են Հայաստանի սահմանից եւ Սեւ լիճն արդեն իրենց վերահսկողության տակ է։