Ռուսաստանում առաջարկել են աշխատանքը կորցրած ծնողների համար երեխաների մանկապարտեզի վարձը զեղչել

Ռուսաստանում առաջարկել են աշխատանքը կորցրած ծնողների համար երեխաների մանկապարտեզի վարձը զեղչել

Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Սուլթան Համզաեւը առաջարկել է, որպեսզի մինչեւ տարեվերջ բյուջետային մանկապարտեզների ծառայությունների դիմաց վճարներից ազատվեն այն երեխաների ծնողները, որոնք զրկվել են աշխատանքից՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է RT-ն։

Ըստ հրապարակման, Համզաեւը իր առաջարկությունը նամակով ուղարկել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ընդ որում, նշվել է, որ այդ արտոնությունից կարող են օգտվել այն երեխաների ծնողները, ովքեր կորցրել են աշխատանքը մարտի 31-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում եւ գրանցվել են համապատասխան մարմնում, որպես գործազուրկ։