Ձեր ղեկավարը բոցաշունչ ելույթ էր ունենում, ինչո՞ւ չկանգնեցիք. Ավետիսյանն իրեն անտակտ պահեց (տեսանյութ)

Ձեր ղեկավարը բոցաշունչ ելույթ էր ունենում, ինչո՞ւ չկանգնեցիք. Ավետիսյանն իրեն անտակտ պահեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո այսօր ԱԺ-ում իմքայլականները ոտքի կանգնեցին ու հոտնկայս ծափահարեցին: Տպավորություն էր, թե սա ոչ թե Հայաստանի, այլ Հյուսիսային Կորեայի կամ Ադրբեջանի խորհրդարանն է: Բայց նրանց մեջ մի իմքայլական չէր կանգնել մյուսների նման ու ծափ չէր տալիս: Խոսքը Սոս Ավետիսյանի` Սորոսի Սոսի մասին է: Մտածեցինք` նա միակն է իրենց խմբակցությունից, որը բացառիկ արժանապատվություն է ցուցաբերել այս իրավիճակում` այս ամոթալի տեսարանին իրեն մասնակից չդարձնելով: Սակայն սխալվեցինք: Երբ մոտեցանք նրան` հարցնելու, թե ինչու ոտքի չէր կանգնել, Ավետիսյանը ոչ պակաս ամոթալի ու անքաղաքավարի պահվածք ցուցաբերեց` ոչ միայն չպատասխանելով մեր հարցերին, այլ նաև մտնելով սենյակ ու դուռը շրխկացնելով մեր երեսին:

Սենյակից դուրս գալուց հետո նորից մոտեցանք նրան` նախ հիշեցնելու, որ ինքը մեր երեսին դուռ շրխկացնելու իրավունք չունի, նա կարող է իր ղեկավարների երեսին դուռ շրխկացնել, եթե համարձակությունը ների, ոչ թե իրեն քաղաքավարի հարց ուղղող լրագրողի երեսին: Նա, սակայն, հակադարձեց` կրկնելով իր մյուս գործընկերների կողմից որպես պաշտպանվելու միջոց օգտագործվող նախադասությունը. «Ես Ձեզ լրագրող չեմ համարում»:

Ստիպված եղանք նրան հիշեցնել, որ ինքը չէ, որ պետք է մեզ լրագրող համարի կամ ոչ, նույն կերպ մենք էլ իրեն կարող ենք պատգամավոր չհամարել, հայ չհամարել, մարդ չհամարել, տղամարդ չհամարել և էլի հազար ու մի բան չհամարել: Ուստի խնդրեցինք պատասխանել ընդամենը մեր հարցին` իրենց ղեկավարը բոցաշունչ ելույթ էր ունենում, ինչո՞ւ ինքն էլ ոտքի չէր կանգնել ու չէր ծափահարում:

Մանրամասն` տեսանյութում