«Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանը՝ Թուրքիա- ԵԱՀԿ հանդիպման մասին

«Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանը՝ Թուրքիա- ԵԱՀԿ հանդիպման մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ 2 օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցը, տեղյա՞կ են, թե ինչ են քննարկել նրանք, եւ որո՞նք են մեր քայլերը։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իրենք շատ լավ գիտեն այդ պլանի մասին։ «Այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Սկսենք նրանից, որ սա առաջին հանդիպումը չի․․․ որեւէ մտահոգություն մենք այդ առումով չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին։ Միգուցե մի փոքր տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, եւ, եթե շատ անկեղծ լինենք, այդ մեկնաբանության մեջ էլ չկար որեւէ բան, որը մենք նախկինում չէինք լսել, եւ մենք հանդես եկանք հայտարարությամբ»։