Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել

Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել

Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղակում տեղի է ունեցել ցեխի հրաբխի ժայթքում։ Հրաբուխը կրում է «Լոքբաթան» անվանումը եւ հանդիսանում է Աբշերոնյան թերակղզու ամենից ակտիվ ցեխի հրաբուխներից մեկը։ Այստեղ ուժգին ժայթքումները հաճախ են պատահում։

Ժայթքումը տեւել է չորս րոպե։ Այն չի դասվել չափազանց ուժգին ժայթքումների դասին։ Հրաբխի խորությունը կազմում է երեք կիլոմետր, ինչը նշանակում է, որ ցեխի ժայթքումը սկսվել է երեք կիլոմետր խորությունից։ Տեղի է ունեցել միայն մեկ ժայթքում։