Մենք դժգոհ ենք․ քանի կար ասում էին, թե 19։00-ին լույսերը կվառեն․ չենք մնալու

Մենք դժգոհ ենք․ քանի կար ասում էին, թե 19։00-ին լույսերը կվառեն․ չենք մնալու

Եկել էինք, որ Եվրատեսիլի բացման արարողությանը հետևեինք, լույսերի միացումն էլ տեսնեինք, բայց չեն վառում, մենք էլ գնում ենք, չենք մնալու։ Քանի կար ասում էին, թե 19։00-ին վառելու են, հիմա էլ ասում են, թե 21։00-ին են վառելու, բայց չենք կարծում, թե այդ ժամին կվառեն։
Այս մասին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասացին երիտասարդ երկու աղջիկներ։

«Այո, մենք դժգոհ ենք։ Ճշտապահություն էր անհրաժեշտ, ճիշտ ենք, հենց այդպես էլ կարծում ենք»,- հավելեցին նրանք։