ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ԵԱՀԿ նմանողությամբ կառույց՝ Մերձավոր Արեւելքի համար

ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել ԵԱՀԿ նմանողությամբ կառույց՝ Մերձավոր Արեւելքի համար

ԱՄՆ կողմից առաջարկվող «դարի գործարքը» կապված արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման հետ, ենթադրում է, Մերձավոր Արեւելքում եւս ստեղծել Անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն՝ ԵԱՀԿ նմանողությամբ։

«Պաղեստինյան պետությունը, Եգիպտոսը, Հորդանանը, Իսրայելը, ինչպես նաեւ ռեգիոնի մյուս պետությունները, եթե ուզենան միանալ, պետք է ստեղծել Մերձավոր Արեւելքի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն՝ ԵԱՀԿ նմանողությամբ»,- ասված է Թրամփի հրապարակած փաստաթղթում։ Կազմակերպության մանդատը պետք է ներառի հետեւյալ ուղղությունները՝ հակամարտությունների մասին նախազգուշացում, կանխում եւ ճգնաժամային կառավարում։