Քամալա Հարիսի նախընտրական շտաբը մեծ պարտքեր ունի 

Քամալա Հարիսի նախընտրական շտաբը մեծ պարտքեր ունի 

The New York Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Մասնավորապես, շտաբը կուտակել է ավելի քան 20 միլիոն դոլարի պարտք, ինչը անհանգստություն է առաջացրել թիմի շարքային աշխատակիցների եւ ծառայություն մատուցած կառույցների մոտ։ Նրանք ունեն մտավախություն, որ չեն կարողանա ստանալ իրենց հոնորարները կամ աշխատավարձները։

Պարտքերի պատճառը, ըստ հոդվածի, մասշտաբային նախընտրական համերգներն են, որոնք կազմակերպվել են Հարիսի շտաբի կողմից՝ «տատանվող նահանգներում»։ Այդ միջոցառումներին հանդես են եկել Քրիստինա Ագլիլերան, Լեդի Գագան, ինչպես նաեւ հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Վինֆրին։ Սակայն, չնայած այս հայտնի անձանց մասնակցությամբ համերգներին, ակնկալվող էլեկտորալ էֆեկտը Դեմոկրատական կուսակցությունը չի ունեցել ընտրությունների ժամանակ։