Մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից․ կրկնակի երկրաշարժ՝ Թուրքիայում

Մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից․ կրկնակի երկրաշարժ՝ Թուրքիայում

Գրել ենք, որ քիչ առաջ Թուրքիայում, Մալաթիա նահանգում, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, դրանից հետո ևս մեկ երկրաշարժ է գրանցվել միևնույն՝ Մալաթիա նահանգի Բաթալղազի շրջանում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո Մալաթիայի բնակիչները լքել են իրենց տները եւ դուրս եկել փողոց։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է AFAD-ի երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։

Նա նշել է, որ տարածքում հետազոտական աշխատանքները շարունակվում են, և առկա է շենքերի փլուզման վտանգ։

Իրար հաջորդող երկու երկրաշարժերի փաստով հետաքննություն է սկսվել, իր հերթին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։