«Առնետավազք» Էրդողանի կուսակցությունից՝ ընտրություններում պարտվելուց հետո

«Առնետավազք» Էրդողանի կուսակցությունից՝ ընտրություններում պարտվելուց հետո

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուրֆայի փոխնահանգապետ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Աբդուլքադիր Յըլդըրըմը հայտարարել է կուսակցության կենտրոնական կառավարման խորհդրի անդամի իր պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում դուրս գալ ԱԶԿ-ից, հաղորդում է Ermenihaber-ը։

«Երկար տարիներ ի վեր ԱԶԿ-ի անդամ լինելով՝ սկսել եմ աշխատել որպես կենտրոնական խորհրդի անդամ: Ես հավատում եմ, որ անձնապես ներդրել եմ բոլոր ջանքերս որպեսզի ընտրական գործընթացքում ԱԶԿ-ն հասնի հաղթանակի և հաջողություն գրանցի: Սակայն կազմակերպության ներսում ընտրությունների ներքին նախապատրաստումը պատշաճ կերպով չի իրականացվել, ինչպես նաև մինչև ընտրությունները թեկնածուի որոշում կայացնելուց հետո: Ընտրական գործերը և ընտրությունների համակարգման կենտրոնը և նրա աշխատանքները չեն կառավարվել և ուղղորդվել մեր նախկին ծառայության ու աշխատանքային ըմբռնման համաձայն, չնայած այն բանին, որ այս ամենը բազմաթիվ անգամներ ասել ենք: Չլուծված թերությունները պատճառ դարձան նման վատ արդյունքների»,-հավելել է նա:

ԱԶԿ-ական փոխնահանագապետը իր հրաժարականի նպատակը պարզաբանել է այսպես. «Ընդունելով մարտի 31-ի ընտրությունների արդյունքներում իմ պատասխանատվությունը, ես ԱԶԿ-ի գործադիր և կառավարման խորհրդի անդամի իմ պաշտոնից հրաժարվում եմ, որպեսզի տեղ բացեմ այն իմ ընկերների համար, ովքեր մեր կուսակցությանը համապատասխան ձևով աշխատանքներ կարող են իրականացնել»: Թուրքական ընդդիմադիր մամուլում տեղի ունեցածը որակվում է որպես ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ում գրանցված առաջին դասալքություն: Հիշեցնենք, որ Ուրֆայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 38 տոկոսով հաղթել է ընդդիմադիր «Կրկին բարօրություն» (Yeniden Refah) կուսակցությունը: