«Ռեալը» վարձակալության կտա Յովիչին

«Ռեալը» վարձակալության կտա Յովիչին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հարձակվող Լուկա Յովիչին վարձակալության տալ։ Քսաներկուամյա մարզիկը արդեն փնտրում է տարբերակներ՝ կարիերայի շարունակման համար։ Այս մասին հայտնում է AS-ը։ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն տեղեկացրել է մարզիկին, որ չի կարող երաշխավորել բավարար խաղաժամանակ նրա համար։ Անցյալ սեզոնին, Իսպանիայի առաջնությանը Լուկա Յովիչը մասնակցել է 17 հանդիպման եւ խփել երկու գոլ, հեղինակել մեկ գոլային փոխանցում։ Հայտնի է, որ նրանով հետաքրքրված են իտալական «Միլանում»։