Աշխարհին միջուկային պատերազմ է սպառնում. Գուտերեշ

Աշխարհին միջուկային պատերազմ է սպառնում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ աշխարհը կրկին կանգնած է միջուկային զենքի իրական կիրառման սպառնալիքի առաջ։ 
Այս մասին նա հայտարարել է Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում, որը հիշատակի արարողության ժամանակ ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն։

«Միջուկային զենքը և դրա կիրառման սպառնալիքները միայն պատմության գրքերի էջերում չեն։ Նման ամենօրյա հռետորաբանությունը կրկին դրսևորվում է միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակի ֆոնին»,- նշել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ սա իրական սպառնալիք է, որն այժմ կանգնած է աշխարհի առջև։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ միջուկային զենքի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ միջոցը դրանցից ամբողջությամբ հրաժարվելն է։ «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և նման պատերազմ ոչ մի դեպքում չպետք է սկսել»,- եզրափակել է նա։