Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ. Մենենդես

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ. Մենենդես

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են ։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- Twitter-ի իր էջում գրել է Մենենդեսը: