Վզի կտրվածքից մահացել են Արմենն ու Խաչիկը. մյուս զոհը զինվորական քննիչ է

Վզի կտրվածքից մահացել են Արմենն ու Խաչիկը. մյուս զոհը զինվորական քննիչ է
Աջից՝ սպանված Զոհրաբ Պարոնիկյանն է

Քիչ առաջ տեղեկացանք  որ Գավառում այսօր տեղի ունեցած արյունալի դեպքերից զոհվածներից մեկը զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, ծնված 1989 թվականին, ով ծնողների հետ բնակվել է նույն Ազատության փողոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Հաջողվեց պարզել նաև, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Հիշեցնենք, որ այսօր Գավառում ողբերգալի միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 հոգի, 2-ը վիրավոր են: