Առաջին անգամ 100 տարվա մեջ Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսը չի կայանա

Առաջին անգամ 100 տարվա մեջ Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսը չի կայանա

Առաջին անգամ 100 տարվա մեջ չեղյալ է հայտարարվել Ռիո դե Ժանեյրոյի հայտնի դիմակահանդեսը կամ կառնավալը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ Կառնավալը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծմանը։ Այն պետք է տեղի ունենար փետրվարին, սակայն կազմակերպիչները համարել են, որ դա անվտանգ չի լինի։