Այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար

Այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում  Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրել է՝

Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:

Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման վերիֆիկացիոն պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: