Մեկնաբանը հանկարծամահ է եղել Արգենտինա-Նիդերլանդներ խաղը լուսաբանելիս 

Մեկնաբանը հանկարծամահ է եղել Արգենտինա-Նիդերլանդներ խաղը լուսաբանելիս 

Ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը մահացել է ուրբաթ օրը, Դոհայում՝ Կատարում, 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը լուսաբանելիս։

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ ազգային հանրային ռադիոյի (NPR) թղթակից Ռասել Լյուիսը։

«NPR-ը կարող է հաստատել երկարամյա ֆուտբոլային գրող Գրանտ Ուոլի մահը: Նա մահացել է Դոհայում, երբ լուսաբանում էր Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա-Նիդերլանդներ հանդիպումը»,- գրել է Լյուիսը:

Հաղորդվում է, որ 48-ամյա լրագրողը կորցրել է իր գիտակցությունը «Լուսաիլ» ազգային մարզադաշտում, ինչից հետ հոսպիտալացվել է։ Սակայն հայտնի չէ՝ հիվանդանոցո՞ւմ է մահացել, թե՞ ճանապարհին։