Ամերիկայի գավաթի եզրափակիչ. Արգենտինայի և Բրազիլիայի հավանական կազմերը

Ամերիկայի գավաթի եզրափակիչ. Արգենտինայի և Բրազիլիայի հավանական կազմերը

Իսպանական «ԱՍ» օրաթերթը (Diario AS) ներկայացրել է Արգենտինայի ֆուտբոլի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հավանական կազմերը, որոնք պետք է մրցեն Ամերիկայի գավաթի (Copa América) եզրափակչում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով հուլիսի 11-ին, ժամը 04:00-ին։

Արգենտինայի հավանական կազմն (գլխավոր մարզիչ՝ Լիոնել Սեբաստիան Սկալոնի) ունի հետևյալ տեսքը՝

23. Էմիլիանո Մարտինես (դարպասապահ, անգլիական «Ասթոն Վիլլա» ակումբ); 26. Նահուել Մոլինա (աջ պաշտպան, իտալական «Ուդինեզե»), 6. Հերման Պեցցելյա (կենտրոնական պաշտպան, իտ. «Ֆիորենտինա»), 19. Նիկոլաս Օտամենդի (կենտր. պաշտպան, պորտուգալական «Բենֆիկա»), 8. Մարկոս Ակունյա (ձախ պաշտպան, իսպանական  «Սևիլյա»); 7. Ռոդրիգո Դե Պոլ (կենտր. կիսապաշտպան, իտ. «Ուդինեզե»), 18. Գիդո Ռոդրիգես (հենակետային կիսապաշտպան, իսպ. «Ռեալ Բետիս»), 20. Ջովանի Լո Սելսո (կենտր. կիսապաշտպան, անգլ. «Թոթենհեմ»), 15. Նիկոլաս Գոնսալես (ձախ եզրային հարձակվող, իտ. «Ֆիորենտինա»); 10. Լիոնել Մեսսի (հավաքականի ավագ, աջ եզր. հարձակվող), 22. Լաուտարո Մարտինես (կենտր. հարձակվող, իտ. «Ինտեր»):

Բրազիլիայի հավաքական (գլխ. մարզիչ՝ Տիտե / Ադենոր Լեոնարդու Բակի)՝

23. Էդերսոն (դարպասապահ, անգլ. «Մանչեսթր Սիթի»); 2. Դանիլո (աջ պաշտպան, իտ. «Յուվենտուս»), 4. Մարկինյոս (կենտր. պաշտպան, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»), 3. Տիագո Սիլվա (հավաքականի ավագ, կենտր. պաշտպան, անգլ. «Չելսի»), 16. Ռենան Լոդի (ձախ պաշտպան, իսպ. «Ատլետիկո Մադրիդ»); 8. Ֆրեդ (կենտր. կիսապաշտպան, անգլ. «Մանչեսթր Յունայթեդ»), 5. Կազեմիրո (հենակետ. կիսապաշտպան, իսպ. «Ռեալ Մադրիդ»), 17. Լուկաս Պակետա (հարձակվողական կիսապաշտպան, իսպ. «Ատլետիկո Մադրիդ»); 11. Էվերթոն (հարձակվող. կիսապաշտպան, բրազիլական «Ֆլամենգու»), 7. Ռիչարլիսոն (կենտր. հարձակվող, անգլ. «Էվերթոն»), 10. Նեյմար (ձախ եզր. հարձակվող, ֆր. «ՊՍԺ»)։

Եզրափակիչը տեղի կունենա Բրազիլիայի Ռիու դե Ժանեյրու քաղաքի «Մարականա» մարզադաշտում։ Գլխավոր մրցավարն է ուրուգվայցի Էստեբան Օստոյիչ Վեգան։ 

Copa América-ում Բրազիլիան անպարտելի է Արգենտինայի հավաքականի դեմ 6 խաղում (3 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Վերջին անգամ հավաքականները հանդիպել են ընկերական հանդիպման շրջանակներում (Սաուդյան Արաբիայի «Մրսուլ Փարք» մարզադաշտում, 15.11.2019)։ Հաղթել է Արգենտինան, հանդիպման միակ գնդակի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին։