Հանքարդյունաբերությունը աղետ է Հայաստանի համար, որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի․ Մանե Թանդիլյան

Հանքարդյունաբերությունը  աղետ է Հայաստանի համար, որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի․ Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարից արտահոսքի արդյունքում Ողջի գետի աղտոտումը բնապահպանական լուրջ աղետ է:

Աղետ, որի մասին խոսում ենք, երբ այն տեղի է ունենում, միշտ վստահ լինելով, որ այն բացառիկ էր և չի կրկնվի:
Աղետի հետևանքով վնասվում են կոմբինատից աշխատավարձ ստացող և հետո առողջության վրա ծախսող (կամ էլ չծախսող) կապանցիները: Եվ շարունակվում է կարևորվել վճարված հարկերը, որոնք, այդ թվում չկատարված բնապահպանական ծրագրերի պատճառով, կառավարությունը ավանդ է դնում ԿԲ հաշվին, ԿԲ էլ արտարժույթ է առնում և իր հերթին ավելացնում է արտաքին պահուստները:

Այս ամենը նաև պարզ է հանքարադյունաբերության ոլորտի արդյունավետությունը նկարագրող ներդրման ինդեքսով, որով գտնվում ենք աշխարհում վերջից 14-րդ տեղում՝ առաջ անցնելով միայն աֆրիկյան և միջինասիական երկրներից:
Հանքարդյունաբերությունը որպես ոլորտ աղետ է Հայաստանի համար, որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի»: